Armenian text to speach

Դատարանի նախկին նախագահը գաղտնալսվող սենյակում դատավորներին ուղղություն է ցույց տվել. մանրամասներ՝ վարչական դատարանի խուզարկությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հայտնել էինք, որ Վարչական դատարանի դատավորների գործով այսօր ձերբակալված փաստաբանը Արմեն Օհանյանն է։

Մինչ այս տեղեկացրել էինք, որ առանձնապես խոշոր չափի կաշառքի վերաբերյալ գործով իրավապահները խուզարկություն են իրականացնում Վարչական դատարանի դատավորներ Արգիշտի Ղազարյանի, Մհեր Պետրոսյանի և Լուսինե Բոյաջյանի աշխատասենյակներում։

Իսկ ի՞նչ հետքի վրա են դուրս եկել իրավապահները․

Մասնավորապես մեզ հասած լուրերի՝ Արգիշտի Ղազարյանը Վարչական դատարանի նախագահ եղած ժամանակահատվածում իր մոտ է կանչել դատարանի դատավորներ Մհեր Պետրոսյանի և Լուսինե Բոյաջյանին եւ խնդրել որ իրենց վարույթում քննվող գործերից մեկով քայլեր անեն։

Մեզ հասած լուրերի՝ դատավորները չեն էլ պատկերացրել, որ այդ ժամանակահատվածում Արգիշտի Ղազարյանի աշխատասենյակը իրավապահների ձայնագրության ներքո է գտնվում։




Լրահոս