Այսօր խորհրդարանի մշտական հանձնաժողովներում և դրանց համատեղ նիստերում շարունակվում են 2026 թվականի բյուջետային լսումները։
Նիստի ընթացքում Արայիկ Հարությունյանին հարց է ուղղվել Արշակ Սրբազանի մասին գաղտնի տեսանյութի հրապարակման վերաբերյալ։
«Ես հրաժարվել եմ երբևէ նման մեթոդներով հրապարակումները մեկնաբանել, որովհետև երբ սկսում ես այսպիսի երևույթները մեկնաբանել, դու պարարտ հող ես ստեղծում, որպեսզի դրանք շարունակվեն։ Միանշանակ է, որ համապատասխան մարմինները պետք է միջոցներ ձեռնարկեն՝ նման դեպքերը կանխելու համար»,– ասել է Հարությունյանը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ համացանցում տարածվել էին Արշակ Սրբազանի և նրա քեռու կնոջ մասնակցությամբ ինտիմ տեսանյութեր։
Մանրամասները՝ տեսանյութում․



























