Ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել այս շրջադարձային փոփոխությունների համատեքստում նախագահ Թրամփի առանձնահատուկ դերը, որովհետև, իհարկե, նախորդող շրջանում Հայաստան- Ադրբեջան խաղաղության գործընթացը բավական դրական ընթացք ուներ, չնայած նաև տեսանելի բարդություններին։
Եվ հենց նախագահ Թրամփի անձնական ներգրավվածությունն էր այն վճռական գործոնը, որը հնարավորություն տվեց, որպեսզի մենք կարողանանք այս համաձայնությանը հասնել»։
Այս մասին տարածաշրջանային համագործակցության թեմայով համաժողովի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում․



























