Armenian text to speach

Քննարկվել են Հայաստանի և Շվեդիայի միջև համագործակցության խորացմանն ու միջխորհրդարանական կապերի ընդլայնմանը վերաբերող հարցեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՀՀ ԱԺ Հայաստան-Շվեդիա բարեկամական խմբի ղեկավար Հռիփսիմե Գրիգորյանը նոյեմբերի 14-ին հանդիպել է Հայաստանում Շվեդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Եվա Սունդքվիսթի հետ:

Քննարկվել են Հայաստանի եւ Շվեդիայի միջեւ համագործակցության խորացմանն ու միջխորհրդարանական կապերի ընդլայնմանը վերաբերող հարցեր:

Հռիփսիմե Գրիգորյանը կարեւորել է Շվեդիայի աջակցությունը Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին` բարձր գնահատելով ՄԱԶԾ «Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» ծրագիրը, ինչպես նաեւ շարունակական աջակցությունը մեր երկրի ժողովրդավարական գործընթացներին:

Պատգամավորը բարձր է գնահատել նաեւ «Դիմակայուն Սյունիքի թիմ Եվրոպա» նախաձեռնությունը, որը Հայաստանի հարավային շրջանի անվտանգության եւ տնտեսական ներուժի զարգացման ազդակ կարող է հանդիսանալ:




Լրահոս