Armenian text to speach

ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Լուսանկարը՝  «Շամշյան.քոմ»-ից

Գայի պողոտայից դեպի Մյասնիկյան պողոտա անավարտ մնացած ասֆալտապատումը պատուհաս է դարձել վարորդների համար. «Շամշյան.քոմ»-ը գրել է՝ գիշերային ժամերին այստեղ վթարների պակաս չկա:

Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նիստերի ժամանակ բազմիցս հորդորում է, որ երբ «Վեոլիա ջուր»-ը, «ՀԷՑ»-ը եւ «Գազպրոմ Արմենիա» Երեւանի ԳԳՄ-ն աշխատանքներ են կատարում ու փորում են ասֆալտը, ապա վերջում պարտավոր են 1-2 օրվա ընթացքում այդ հատվածում կատարել ասֆալտապատման աշխատանքներ:

Հետաքրքիր է՝ տեղյա՞կ է քաղաքապետն այս վիճակից:

Մնում է հուսալ, որ խնդրին շուտով լուծում կտրվի:

 

 

ՎՃԱՐՆԵՐ

ՀԱՐՑ. Նույն հասցեում միաժամանակ արտոնագրային եւ շրջանառության հարկով հարկվող գործունեություն իրականացնող կազմակերպությունը պարտավո՞ր է առանձին գործունեության տեսակների համար տարբեր ՀԴՄ-ներ կիրառել, եթե վճարումը կատարվում է նույն վայրում, թե՞ առանձին ՀԴՄ-ների կիրառում է պարտադիր անհրաժեշտ:

Մարատ Օհանջանյան (43 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի համաձայն` ՀԴՄ-ն տեղադրվում է առեւտրի օբյեկտի կամ ծառայության մատուցման վայրի այն հատվածում, որտեղ կատարվում է վճարումը: Հետեւաբար, եթե վճարումը կատարվում է նույն վայրում, առանձին ՀԴՄ-ների կիրառումը պարտադիր չէ, եթե կազմակերպությունը կարողանում է բաժիններով առանձնացել գործունեության տարբեր տեսակներից ստացված եկամուտները:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ միաժամանակ արտոնագրային եւ շրջանառության հարկերով հարկվող գործունեության դեպքերում օրենքով առանձին ՀԴՄ-ներ կիրառելու պարտադիր դրույթ սահմանված չէ:

 

 

 

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ` ո՞րն է արտաքին տնտեսական գործունեությունը:

Ալվարդ Հարությունյան (38 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` արտաքին տնտեսական գործունեություն է համարվում բացառապես ոչ ռեզիդենտի անունից իրականացված, նրան պատկանող ապրանքները Հայաստանի Հանրապետություն ներկրելը (ապրանքների մաքսային փաստաթղթերի առկայության եւ տվյալ գործառնությունում ձեռնարկատիրական գործակալ-միջնորդների բացակայության դեպքում), որի դեպքում ռեզիդենտն ապրանքների սեփականատեր է դառնում մինչեւ Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելը:

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի համաձայն` ՀՀ-ում հարկերը վճարվում են հայկական դրամով` հարկային օրենսդրությամբ նախատեսված կարգով:

 

 




Լրահոս