Հետախուզվողները հայտնաբերվեցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

armlur.am-ին ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 08.15-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները Բագրատունյաց փողոցից բերման են ենթարկել 38-ամյա մի տղամարդու, որը դեկտեմբերի 9-ից հետախուզվում էր Շենգավիթի վարչական շրջանի 1-ին ատյանի դատարանի կողմից:***Դեկտեմբերի 12-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին է ներկայացել 50-ամյա մի կին, որը դեկտեմբերի 6-ից հետախուզվում էր ինքնիրավչության մեղադրանքով:***Դեկտեմբերի 12-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները    բերման են ենթարկել 20-ամյա մի երիտասարդի, որը 2009 թ. դեկտեմբերի 8-ից ՌԴ Ստավրապոլի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով:***Դեկտեմբերի 12-ին, ժամը 20.30-ին,  ոստիկանության ծառայողները Մոսկվա-Երևան   չվերթի ինքնաթիռով ՀՀ են տեղափոխել Արտաշատ քաղաքի 48-ամյա մի բնակչուհու, որը հունվարի 21-ից ոստիկանության Արտաշատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական  օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի՝ դիտավորությամբ առողջությանը ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով: 




Լրահոս