Այսօր Կիեւում սկսվում է երկրի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի դատավճռի լսումները: Նա հազիվ կկարողանա ներկայանալ դատական նիստին, առողջական խնդիրների պատճառով։ Տիմոշենկոյի փաստաբան Սերգեյ Վլասենկոն հայտարարել է, որ Տիմոշենկոյին հնարավոր է նույնիսկ բռնի ուժով բերեն դատարան։ Բացի այդ, նախկին վարչապետը վախենում է իր կյանքի համար։ “Նա շատ լավ հասկանում է, որ Յանուկովիչին ինքը կենդանի պետք չէ. ո՛չ բանտում, ո՛չ ազատության մեջ։ Հետեւաբար մեծ հավանականություն կա որ իշխանությունները ոչ թե կսպանեն նրան, այլ ամեն ինչ կանեն որ նա սեփական մահով մահանա”։
Տիմոշենկոն Յանուկովիչին կենդանի պետք չէ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ