Օգոստոսի 8-ին նախագահ Թրամփը Հայաստանի հետ ստորագրեց փոխըմբռնման 3 հուշագիր, որոնցից յուրաքանչյուրը նախանշում էր մեր երկկողմ հարաբերությունների տեսլականը և Հայաստանի դերը որպես տարածաշրջանային առաջատար. տարեկան ամփոփիչ ելույթի ժամանակ այս մասին ասել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը՝ անդրադառնալով օգոստոսի 8-ի գագաթնաժողովի դերակատարմանը` Հայաստանի ներուժի բացահայտման հարցում։
Ըստ նրա՝ փոխըմբռնման հուշագրերը երկու հիմնական ուղղվածություն ունեն՝ բիզնես և անվտանգություն, որոնք շատ առումներով միմյանց փոխլրացնում են։
«Գոհունակությամբ ուզում եմ փաստել, որ հուշագրերի իրականացման ուղղությամբ արդեն իսկ առկա է նշանակալի առաջընթաց»,-ասել է նա։





























