Եթե նախօրեին դուք ոսկեվաճառից հարցրել եք, թե ձեր ուզած զարդն ինչ արժե, ապա այժմ այդ զարդն այսօր այլևս նույն գինը չի ունենա։ Ինչպես ասում են ոսկի վաճառողները՝ ոսկու և արծաթի արժեքը բարձրանում է ժամ առ ժամ։
Ոսկու գինը համաշխարհային նոր ռեկորդ է սահմանում, ու գների շեշտակի աճ նկատվում է նաև Հայաստանում։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երեկ երեկոյան ոսկու 1 գրամն արժեցել է 42 հազար և ավելի դրամ, իսկ 999.9 հարգի ոսկու 1 գրամի արժեքը հատել է 64 հազար դրամի շեմը։
Ոսկու շուկայում գները փոխվում են ավելի արագ, քան մարդիկ հասցնում են այն գնելու որոշում կայացնել։
Ուրբաթ ոսկու սփոթ գինը նվազել է մինչեւ 4 992,05 դոլար մեկ ունցիայի համար, ինչը նշանակում է 7.5 տոկոս անկում: Comex-ում ոսկու փետրվարյան ֆյուչերսները նվազել են 6.4 տոկոսով՝ հասնելով 4 985 դոլարի մեկ ունցիայի համար:
Նախօրեին ոսկին թանկացել է մինչեւ 5 594,82 դոլար, ինչից հետո շուկան սկսել է նահանջել: Չնայած դրան՝ թանկարժեք մետաղի գնի աճն այս ամիս կազմում է ավելի քան 15 տոկոս, ինչը ամենաբարձր ցուցանիշն է 1999-ից ի վեր:





























