Armenian text to speach

Փաշինյանը հրապարակել է «ՔՊ» նախընտրական ծրագիրը՝ Ազգային ժողովի ընտրություններում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ՔՊ նախընտրական ծրագիրը։

 

«Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելը, այնուամենայնիվ, (2021 թ.) արտահերթ ընտրությունների արդյունքներով ժողովրդի առաջ Կառավարության ստանձնած մեծագույն առաքելությունն է»։

ՀՀ Կառավարության 2021–2026 թվականների գործունեության ծրագիր՝  ընդունված 2021 թվականի օգոստոսի 24–ին, Ազգային ժողովում

Հայաստանի Հանրապետության սիրելի՛ Քաղաքացի, 

Ձեզ դիմում եմ ես՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ և վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանս.

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Ձեր աջակցությամբ կատարել է Ձեր առաջ ստանձնած մեծագույն առաքելությունը։

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել, և այսպիսով, Հայաստանի համար խաղաղ զարգացման դարաշրջանը բացված է։

Հունիսի 7–ին կայանալիք ընտրություններում Ձեզ հետ միասին մենք մի խնդիր ունենք լուծելու․ պետք է տեր կանգնենք Խաղաղությանը, որը նոր է, մանուկ է, դեռևս խոցելի է և մեր ամենօրյա խնամքի կարիքն ունի։

Հունիսի 7–ին գնացե՛ք ընտրական տեղամաս և տե՛ր կանգնեք Խաղաղությանը՝ քվեարկելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին։

Ձեր՝ Նիկոլ

_______________________________________________________________________________________________

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի գաղափարախոսական հենքն Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է և Հայաստանի տնտեսական ու ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը։

2026–2031 թվականների առանցքային անելիքները

1. Խաղաղության ինստիտուցիոնալացում – Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ինստիտուցիոնալացումը մեկնարկել է դեռևս 2024 թվականին՝ ՀՀ Տավուշի մարզի հատվածում պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացով, ապա և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի ստորագրմամբ և վավերացմամբ, ու շարունակվել է 2025 թ. օգոստոսի 8-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախաստորագրմամբ և Վաշինգտոնի հռչակագրով խաղաղության ու տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման սկզբունքների հաստատմամբ։  

Խաղաղության հետագա ինստիտուցիոնալացման առաջնային քայլերն են. 

ա) Սահմանազատման գործընթացի շարունակությունը,

բ) TRIPP նախագծի իրագործումը՝ 2025 թ. օգոստոսի 8–ի Վաշինգտոնի հռչակագրի և 2026 թ. հունվարի 14–ին ՀՀ և ԱՄՆ կառավարությունների կողմից ընդունված TRIPP-ի իրականացման շրջանակի բովանդակությանը համապատասխան, որը կհանգեցնի տարածաշրջանային կապուղիների լիարժեք ապաշրջափակման,  

գ) Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին նախաստորագրված համաձայնագրի վերջնական ստորագրումը, վավերացումը, դրանում նախատեսված քայլերի հետագա իրագործումը։ 

Խաղաղության ինստիտուցիոնալացման թվարկված քայլերը  սպառիչ չեն. քաղաքացիական հասարակության, գործարար համայնքի ներկայացուցիչների շփումները, երկկողմ առևտուրը, քաղաքական, մշակութային, հումանիտար երկխոսությունը խաղաղության ինստիտուցիոնալացման կարևոր գործիքներ են, և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կքաջալերի ու կաջակցի այդ ուղղությունների ակտիվացմանը։

Մանրամասները՝ այստեղ




Լրահոս