Armenian text to speach

ՀՀ մի շարք մարզերում ձյուն է տեղում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 9-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները։

Թալինի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Դիլիջանի, Տավուշի, Սևանի, Հրազդանի, Ճամբարակի տարածաշրջաններում, Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհին, Տիգրանաշենի ոլորաններում, Վարդենյաց լեռնանցքում և Մ-4 միջպետական ավտոճանապարհի Չարենցավանի հատվածում ձյուն է տեղում։




Լրահոս