Երևանի քաղաքապետարանը հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, որ մայիսի 3-5-ը փակ կլինեն մի շարք ճանապարհահատվածներ։
«Հարգելի՛ քաղաքացիներ,
մայիսի 3-5-ը Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման և անցկացման արարողակարգային միջոցառումների շրջանակում Երևանում նախատեսվում են երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ․ փակ կլինեն մի շարք ճանապարհահատվածներ։
Խնդրում ենք հետևել ՆԳՆ ոստիկանության ցուցումներին, անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունն ու շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։
Երթևեկության սահմանափակումների մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,-նշված է հաղորդագրությունում։


















































































