Armenian text to speach

Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարազդատ Լալայանը նվաճեց Եվրոպայի առաջնության ոսկե մեդալ:

Վրաստանի Բաթումի քաղաքում ավարտվող ծանրամարտի Եվրոպայի առաջնության վերջին մրցումային օրը գերծանր քաշայինների (+110 կգ) պայքարում հայ ծանրորդը պոկում վարժությունն ավարտեց 210 կգ արդյունքով՝ նվաճելով փոքր ոսկե մեդալ:

Հրում վարժությունում Լալայանը հաջողությամբ գլխավերևում պահեց 241 կգ ծանրաձողը՝ ևս նվաճելով փոքր ոսկի:

Երկամարտի 451 կգ ընդհանուր արդյունքով Վարազդատ Լալայանը երրորդ տարին անընդմեջ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:




Լրահոս