Armenian text to speach

Աշխատավորի օրվա տոնական շքերթով պայմանավորված՝ փակ են լինելու մի շարք փողոցներ․ իրազեկում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 1-ին Ամիրյան փողոցի՝ Հանրապետության հրապարակից մինչև Ամիրյան փող.–Մաշտոցի պող. խաչմերուկ ընկած հատվածում և Հանրապետության հրապարակում նախատեսվում է տոնական շքերթ և համերգ՝ նվիրված Աշխատավորի օրվան: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Մայիսի 1-ին՝ ժամը 13:00-ից Ամիրյան փողոցում մեկնարկելու է շքերթ, իսկ ժ. 14:00-ից Հանրապետության հրապարակում տեղի կունենա տոնական համերգ, որի ընթացքում նախատեսվում է օդապարիկների թռիչք, ցերեկային հրավառություն, ուղղաթիռների թռիչք:

Հաշվի առնելով միջոցառումն անվտանգ կազմակերպելու և անցկացնելու անհրաժեշտությունը՝ 30.06.2026թ. կեսգիշերից Հանրապետության հրապարակը և հարակից փողոցները փակվելու են երթևեկության և կայանման համար:




Լրահոս