Բրիտանաբնակ սիրիացին սպանել է եվրոպականացված կնոջը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մանչեսթերում երեք երեխայի մայրը սպանվել է ամուսնու կողմից այն բանի համար, որ ընկել է արևմտյան ազդեցության տակ և չափից դուրս անկախ դարձել: Այս մասին հայտարարվել է 25-ամյա Ռանիյա Ալայեդի սպանության գործով դատավարության ընթացքում: Անցած տարվա հունիսին սպանված կնոջ մարմինն այդպես էլ չի հայտնաբերվել:

Նրա ամուսինը` 35-ամյա Ահմեդ Ալ-Հատիբը, և նրա հարազատ եղբայրը` 38-ամյա Մուհամեդը, հերքում են սպանության մեղադրանքները: Ռանիան տեգրոջ բնակարան էր եկել երեք երեխաների հետ, որպեսզի որոշ ժամանակով նրանց թողնի հարազատների խնամքի տակ:

Այնտեղ էլ նա սպանվել է. պնդում է մեղադրղ կողմը: Քննչական մարմնի տվյալներով՝ Մուհամմեդ Ալ-Հատիբը 45 րոպե անց դուրս է եկել բնակարանից, իսկ դրանից փոքր ինչ անց Ահմեդ Ալ-Հատիբը, հագնելով սպանված կնոջ զգեստը, դուրս է բերել տնից նրա իրերը և ճամպրուկը, որում եղել է կնոջ մարմինը:

Հետաքննությունը պարզել է, որ հաջորդ օրը՝ վաղ առավոտյան, եղբայրները մեկ այլ հարազատի հետ միասին Ռանիա Ալայեդի մարմինը Մանչեսթերից տեղափոխել են Հյուսիսային Յորքշիր, որտեղ էլ հողին են հանձնել այն: Սակայն երկարատև փնտրտուքները արդյունք չտվեցին, և մարմինն այդպես էլ չի հայտնաբերվել:




Լրահոս