Այսօր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել: Ուկրաինայում իրավիճակի կարգավորման համար ամենակարևոր հանգամանքը Պուտինը համարել է հարավ-արևելքից զինվորական զորամասերի դուրսբերումը, բռնության դադարեցումը և լայնածավալ ազգային երկխոսությունը: Այս մասին հաղորդում է Կրեմլի մամլո ծառայությունը, նշելով, որ խոսակցությունը տեղի է ունեցել գերմանական կողմի նախաձեռնությամբ:
Մերկելը դիմել է Պուտինին, խնդրելով աջակցել Ուկրաինայի հարավ-արևելքում գերեվարված զինվորական դիտորդների ազատ արձակման հարցում, որոնք եվրոպական տարբեր երկրներից են, այդ թվում` Գերմանիայից:
Երկուստեք նշվել է Ուկրաինայի ողջ տարածքում ԵԱՀԿ միջնորդական ներուժի օգտագործման անհրաժեշտության մասին, ИТАР-ТАСС -ի փոխանցմամբ հաղորդել է մամլո ծառայությունը: