Կառավարության ներկայիս կազմը հեռու է բարեփոխումներից կիլոմետրերով, քանի որ պատկերացում չունեն` ինչ է պետք Հայաստանին. հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Աաֆարյանը:
Նրա խոսքով` ներկայիս կառավարության անդամները, օգտվելով ստեղծված իրավիճակից, ավելացնելու են իրենց դիզած հարստությունը:
Ինչ վերաբերում է Քոչարյանի վերջին հարցազրույցներին, ըստ Սաֆարյանի՝ նա հայտնվել է «պատային» իրավիճակում: ՀՀԿ-ի կողմից նշանակված նախարարները Քոչարյանի կադրերն են ու Քոչարյանի մարդիկ, հետևաբար, երկու ճանապարհ ունի նախկին նախագահը` քննադատել սեփական կադրերին ու անհաջող կադրեր համարել, եթե երկիրը դուրս չբերեն այս վիճակից, կամ լռել: Այդ երկու տարբերակները ձեռնտու են Սերժ Սարգսյանին:
Մանրամասները` տեսանյութում
Սոնա Դավթյան