Լրագրողների համար ամենավտանգավոր երկիրը երկրորդ տարին անընդմեջ մնում է Պակիստանը, որտեղ մասնագիտական պարտականությունները կատարելիս յոթ թղթակից է զոհվել:Լրագրողական գործունեության համար ռիսկային երկրներ են համարվում նաեւ Լիբիան եւ Իրաքը, որտեղ լրագրողների զոհվելու 5-ական դեպք է գրանցվել, ինչպես նաեւ Մեքսիկան, որտեղ զոհվել է երեք լրագրող: Համաձայն լրագրողների պաշտպանության զեկույցի՝ 2011 -ին հատկապես շատ ֆոտոլրագրողներ են զոհվել. լուսանկարիչներին եւ օպերատորներին բաժին է ընկել մահվան բոլոր դեպքերի շուրջ 40 տոկոսը:
Լրագրողների համար ամենավտանգավոր երկիրը կրկին Պակիստանն է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ