Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 15.000 դոլարանոց ժամացույցը ձեզ ո՞վ է տվել և ինչո՞ւ․ նախկին թաղապետ, ՔՊ-ական պատգամավորը պատմում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը զրուցել է Դավիթաշենի նախկին թաղապետ, այժմ ԱԺ պատգամավոր Դավիթ Համբարձումյանի հետ։

Հարցին, թե Դավիթաշենում որն է եղել իր գլխավոր իրականացրած աշխատանքը, Համբարձումյանը նշել է ճանապարհաշինությունը՝ ընդգծելով, որ կառուցվել են ճանապարհներ, որոնք երկար տարիներ չէին եղել և կարևոր նշանակություն են ունեցել բնակիչների համար։ Նա նշել է նաև վերելակների փոխարինման և բնակիչների խնդիրների լուծման աշխատանքները։

Անդրադառնալով իր հայտարարագրում նշված 15 հազար դոլարանոց ժամացույցին՝ Համբարձումյանը նշել է, որ այն ստացել է որպես նվեր իր մանկության ընկերոջից։

Պատգամավորը հայտնել է, որ ավարտել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի տնտեսագիտական բաժինը՝ սննդի էկոնոմիկա մասնագիտությամբ։

Անդրադառնալով պատգամավորական գործունեությանը՝ Համբարձումյանը նշել է, որ պատրաստվում է ուսումնասիրել օրենսդրական նախաձեռնությունները և անհրաժեշտության դեպքում ներկայացնել օրենքներ։

Նա նաև անդրադարձել է Դավիթաշենում հողերի օգտագործման և համայնքային տարածքների հարցերին՝ նշելով, որ իր ղեկավարության ընթացքում աշխատել են բացառապես օրինական ճանապարհով։

Խոսելով ընդդիմադիր հավաքների վերաբերյալ իր նախկին գրառումների մասին՝ Համբարձումյանը նշել է, որ իր մտահոգությունը կապված է եղել երեխաներին քաղաքական գործընթացներում ներգրավելու հետ։

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․ 




Լրահոս