ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան՝ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից 25.06.2026թ. կայացված որոշման դեմ: Հայտնում են Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի պաշտպանական խմբից։
Գլխավոր դատախազը համաձան չէ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի հետ և Վճռաբեկ դատարանից խնդրել է բեկանել որոշումը:
Հիշեցնենք՝ դատավոր Արմինե Մելիքսեթյանը ավելի վաղ որոշել էր Միքայել Աջապահյանին մեղավոր ճանաչել։ Խափանման միջոցը մնացել էր անփոփոխ՝ իր սահմանափակումներով։




























