Armenian text to speach

Չաղ Ռուստամին՝ Ռուստամ Ստեփանյանին, կրկին կալանավորել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերաքննիչ դատարանը բեկանել է Մասիս Մելքոնյանի որոշումը,որը վերջինիս Ռուստամ Ստեփանյանի կալանքը փոխարինել էր տնային կալանքով եւ ԱԱԾ մեկուսարանից նա ազատ էր արձակվել։

Հիշեցնենք, որ 2024 թվականի հունիսի 11-ին կրակոցներ էին հնչել Աջափնյակ վարչական շրջանում, եւ սպանվել էր քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանը՝ «Ֆազ»-ը։

ArmLur.am-ը դեպքից անմիջապես հետո գրեց՝ կասկածներ կան, որ Սերգեյ Գրիգորյանի սպանությունը կապ ունի քրեական հեղինակություն Ռուստամ Ստեփանյանի` «Չաղ Ռուստամի» հետ, քանի որ վերջիններս լարված հարաբերությունների մեջ են եղել միմյանց հետ ու արդյունքում դեպքից երկու ամիս անց կասկածները փարատվեցին: Իրավապահները սպանությունից 2 ամիս անց ձերբակալեցին եւ կալանքի տարան Ռուստամ Ստեփանյանին ու եւս մեկ անձի նրա վարորդին ,իսկ բուն սպանություն կատարողներին դեռ փնտրվում են:

Նշենք, որ Ռուստամ Ստեփանյանը՝ «Չաղ Ռուստամը» պնդում է, որ կապ չունի քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանի՝ «Ֆազի» սպանության կազմակերպման հետ եւ չի ընդունում մեղադրանքը։ Վերջինս կալանքը կրում էր ԱԱԾ մեկուսարանում։

Քնար Մանուկյան




Լրահոս