ArmLur.am-ն արդեն տեղեկացրել էր, որ 2023 թվականի ապրիլի 30-ին Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայի շենքերից մեկի մուտքի մոտ հրազենով սպանված «Ավետարանի հավատքի քրիստոնյաներ» կրոնական կազմակերպության հոգևոր հովիվ Սողոմոն Վլասյանի սպանության գործով 2023-ին հարցաքննվել է նաև ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը։
Բանն այն է, որ նրա թիկնազորի ներկայացուցիչ Գեղամ Հակոբյանն է մեղադրվում հոգևոր հովվի սպանության մեջ, դատական նիստերը դեռ ընթանում են։
Սակայն 2026 թվականի օգոստոսի 8-ին այս սպանությունը պատվիրելու մեղադրանքով կալանավորվեց Արգամ Աբրահամյանը։ Ըստ Քննչական կոմիտեի վարկածի՝ նա անձնական շարժառիթներ է ունեցել նման հանձնարարություն տալու, սակայն դա դեռ պետք է ապացուցվի դատարանում։
ArmLur.am-ի ձեռքի տակ է հայտնվել Արգամ Աբրահամյանի՝ 2023 թվականին իրականացված հարցաքննության տեսագրությունը։
Տեղեկացնենք, որ այս սպանության գործի նախաքննությունն ավարտվել է, և գործը 2024 թվականից գտնվում է դատարանում։ Այսինքն՝ արդեն գործ ունենք դռնբաց դատական գործընթացի հետ։
Իսկ ի՞նչ է ասել Արգամ Աբրահամյանը քննիչներին 2023-ին։
Այսինքն՝ 2023 թվականի հարցաքննության ժամանակ Աբրահամյանը մանրամասնում է, որ սպանության հետ որևէ առնչություն չունի, և անակնկալ են եղել իր թիկնազորի ներկայացուցիչ Գեղամ Հակոբյանի արարքը։
Իսկ հիմա՝ դեպքից երեք տարի անց, երբ իշխանական ճնշումները և իրավական հարձակումները սկսվեցին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի, նրա թիմակիցների և ընտանիքի անդամների նկատմամբ, այս նույն գործի շրջանակում քրեական հետապնդում հարուցվեց նաև Ծառուկյանի փեսա Արգամ Աբրահամյանի նկատմամբ։
Նա օգոստոսի 8-ին ձերբակալվեց, ապա դատարանի որոշմամբ կալանավորվեց։
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․
























































































