Armenian text to speach

Քիչ անց իշխող ՔՊ վարչության դռնփակ նիստ կլինի. ինչ հարցեր են օրակարգում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ քիչ անց տեղի կունենա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստը։ Նիստը վարելու է կուսակցության վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

ArmLur.am-ի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ նիստի օրակարգում առաջիկա ՏԻՄ ընտրություններին վերաբերող հարցերն են։ Մասնավորապես, քննարկվելու են տարբեր համայնքներում ՔՊ-ի թեկնածուների առաջադրման, ինչպես նաև մարզերում կուսակցության նախընտրական գրասենյակների բացման և աշխատանքների կազմակերպման հարցերը։

Հիշեցնենք, որ ՔՊ-ում արդեն ակտիվորեն նախապատրաստվում են առաջիկա ՏԻՄ ընտրություններին։ Կուսակցության վարչությունն այդ թեմայով նիստ էր անցկացրել նաև օգոստոսի 18-ին, որը կրկին վարել էր Նիկոլ Փաշինյանը։

Սոնա Գրիգորյան




Լրահոս