ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան գի Մունը և Արաբական միացյալ լիգայի ղեկավար Նաբիլ Ալ Արաբին կփորձեն վերսկսել Ժնևյան բանակցությունները Սիրիայի իշխանությունների և ընդդիմության միջև: Համաձայնություն հնարավոր է եղել ձեռք բերել երկու կողմերի հետ հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել մայիսի 3-ին: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նաև հայտարարել է, որ հունիսի 3-ին Սիրիայում տեղի ունենալիք նախագահական ընտրությունները անհամատեղելի են սիրիական հակամարտությունը կարգավորող դիվանագիտական ջանքերի հետ: Պան գի Մունը նաև մտահոգություն է հայտնել Սիրիայում շարունակվող բռնությունների ու հումանիտար վիճակի առնչությամբ: