Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ դոլարն այլևս ոչ ոքի պետք չէ։
Նա նշել է, որ ԱՄՆ-ի ներկայիս քաղաքականության պայմաններում դոլարը որպես պահուստ պահելը ռիսկային է. ավելի լավ է դրանք հիմա ներդնել կոնկրետ նախագծերում։ Նա օրինակ է բերել Ռուսաստանը, որի՝ Արևմուտքում սառեցված միլիարդավոր դոլարների ոսկու և արտարժույթի պահուստները մնացել են անհասանելի։
«Կարելի է պատկերացնել, թե ինչ կլինի, և հուսով եմ՝ Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող մեր բարեկամները, որոնք տնօրինում են մոտավորապես մեկ տրիլիոնի, կներեն ինձ այս խոսքերի համար։ Ի՞նչ են նրանք անելու այդ դոլարների հետ։ Բոլորը տեսնում են այն ֆինանսական քաղաքականությունը, որը վարում է ԱՄՆ-ն»,- հավելել է Բելառուսի նախագահը։




























