«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարը կեսգիշերն անց ծագած տեխնիկական խնդիրների պատճառով չի տպագրվել:
Թերթի խմբագրությունը հավաստիացնում է, որ առկա խնդիրն օրվա ընթացքում կլուծվի և վաղվանից թերթը կանոնավորապես կառաքվի դեպի բոլոր վաճառակետեր:
Հայցում ենք մեր ընթերցողների ներողամտությունը:
«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն