Մայիսի 6-ին, ժամը 04.06-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մրգավան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում cի գյուղապետարանի մոտակայքում «ՎԱԶ-2106» մակնիշի 33PU180 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանպարհի երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը «1-03» ծառայության աշխատակիցները տարբեր աստիճանի մարմանական վնասվածքներով վարորդ՝ 1987թ. ծնված Ա. Մ.-ին, ուղևորներ՝ 1989թ. ծնված Ն. Դ.-ին ու 1991թ. ծնված Գ.Ս.-ին տեղափոխել են Արտաշատ քաղաքի ԲԿ:
Այնուհետև Ա.Մ.-ն տեղափոխվել է Երևանի «Էրեբունի» ԲԿ, որտեղ հետազոտվելուց հետո հրաժարվել է հետագա բուժօգնությունից:
Ուղևոր Ն.Դ.-ն հիվանդանոցում մահացել է, իսկ Գ.Ս.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դադարեցրել գազի արտահոսքը և տեղափոխել ավտոքարշակ: