Ինչ վտանգ է պարունակում Ադրբեջանի կողմից ԵԽԽՎ նախագահության ստանձնումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօրվանից Ադրբեջանը ստանձնեց ԵԽԽՎ նախագահությունը 6 ամսով: Նախապատրաստական բոլոր աշխատանքները կատարված են, որ Հայաստանին այս 2 ամսում «իզգոյ» դարձնեն:

Այսինքն՝ եվրոպական բոլոր երկրները դուրս են գալու հայերի դեմ:

Ինչպես Ուկրաինայում, արևմուտքը միշտ մեղադրում է ռուսներին, մինչև անգամ, երբ հրկիզում են նրանց: Նույնը կլինի նաև Հայաստանի պարագայում, ով ինչ անի, արևմուտքը մեղադրելու է հայերին:

Հարցազրույցներիցս մեկում, երբ ասացի՝ ռամադանից հետո Նախիջևանից հարձակվելու են, Սերժը ստուգել տվեց, տեսավ լրջությունը և վազելով Մոսկվա՝ ստորագրեց Մաքսային միության պայմանագիրը, մտածելով, որ դրանով կանխեց պատերազմի սպառնալիքը:

Բայց հարձակման հետաձգման պատճառը դա չէր: Այլ պատճառներ կային, որոնք չեմ կարող բարձրաձայնել:

Այսօր՝ երրորդ համաշխարհայինի շեմին, նորից կոտորվելու վտանգը կախված է մեր գլխին: Նախիջևանում պատրաստված է մի հզոր բանակ՝ զինված մինչև ատամները, որը պատրաստ է տերերի հրամանի դեպքում երեք կամ չորս ուղղությամբ շարժվել դեպի Հայաստան:

Սերժին ուզում եմ ասել՝ քանի որ քո ֆունկցիան երկրի դուռը պահելն է մինչև այն հանձնես տանուտերին, ապա հույսդ չդնես հավաքածդ մկների, առնետների ու կռիսների վրա: Դրանք անհայրենիք սատանայապաշտ մարդիկ են, որոնք հաշված օրեր հետո միասնաբար սկսելու են կրծել կոկորդդ: Ուղեղիցդ հանի՛ր այն գաղափարը, որ Նախիջևանից արշավելու են միայն ադրբեջանցիները:

Ասում են՝ Մատենադարանի բացմանը ասել ես՝ ճիշտ է, որ Հայկը հաղթել է Բելին: Տերը նորից Հայկին ուղարկել է ջարդելու Բելին (որի ոտքերն ես փորձում լիզել), սակայն դա քո ուղեղին հասու չէ, առայժմ այսքանով բավարարվի՛ր: Վազգենը և Դու Ձեզ շեֆ ասելու համար, Հայաստանում ինչքան նյութապաշտ անբան սրիկա է եղել, գեներալ եք դարձրել՝ բանակը սարքելով զոն: Բայց մեջները նորմալները կլինեն: Հավաքի՛ր նրանց և ասա՝ Նախիջևանի կողմից շատ շուտով չորս ուղղությամբ շարժվելու են առաջ:

Առաջին ուղղությունը Օրդուբադից մի քանի հազար զինվոր բազմաթիվ տեխնիկայի աջակցությամբ փորձելու են կտրել Արաքսի ափով, Մեղրիով, Ղուբաթլիով միանան Հորադիզի բանակին: Կեղծ հարձակումը լինելու է Ղափանի ռմբակոծումը: Երկրորդը Շախբազից Սելիմի լեռնանցքով փորձելու են միանալ Օմարին: Երրորդ ուղղությունը լինելու է դեպի Երասխ հզոր տանկային շարասյամբ, սակայն դա կեղծ է՝ ուշադրություն շեղելու համար: Թուրքիան պատրաստվում է հարձակվել կնոջ բերանի, այսինքն՝ Արմավիրով դեպի Երևան, և աչքերով՝ դեպի Գյումրի:

Վրաստանն ուզում է վերադարձնել այն վայրերը, որտեղ թաղված է Թամար թագուհին: Մի խոսքով՝ երեք կողմից պատրաստ են հարձակվելու Հայաստանի վրա: Նախագծային բոլոր աշխատանքները կատարված են: Սպասում են հրամանին: Աստված չի օգնի մեզ, քանի դեռ հայը ազգովի ծնկի չի եկել ու չի ընդունել Աստծուն՝ որպես հայի Աստված ու Սուրբ Հայր:

Սե՛րժ, վերջ տուր այդ ախմախություններիդ: Բռնի՛ր տիրոջ ճանապարհը, որպեսզի Ազատի ցեղից գոնե մերը փրկվի: Մնացած քաղաքական դեգեներատներին ասեմ, որ Սերժը, լինելով վերջին բոլշևիկը, վերջին նախագահն է Հայաստանում:

Ավելին ասեմ, էլ ոչ մի ընտրություն երկրի վրա չի լինի: Ովքեր, իրոք, մտահոգված են Մայր Հայրենիքով, մոռացե՛ք ամեն ինչ ու պատրաստվե՛ք երկարատև պատերազմի… Սե՛րժ, նորից եմ կրկնում, զորքերը ու բնակչությունը անհապաղ հե՛տ քաշիր հարավային գծից, այլապես հազարավոր անմեղ զոհերը մնալու են խղճիդ:

Աշխարհի հայերին խնդրում եմ, հորդորում եմ, պահանջում եմ՝ անհապաղ պետք է ստեղծել բանակ-պետություն, այլապես բոլորին կկոտորեն, ով որտեղ կա: Ոչ մի ժամանակ չունենք: Բազում անգամներ ասել եմ՝ ժամանակի տերը Աստվածն է:

Սակայն իմացե՛ք, պատերազմի սկսվելուն օրեր են մնացել: Բոլորը գիտեն և պատրաստված են դրան՝ մեզանից բացի: Մերոնք դեռ զբաղվում են թալանելով սեփական ժողովրդին, նյութապաշտությամբ, ու մարդկային տիրույթում նոր պապաներ են ման գալիս:

Հաշված օրեր հետո կհասկանաք, որ բոլորը թքած ունեն ոչ թե ձեր ընտրած պապաների վրա, այլև ձեր ծնած պապաների վրա, որոնք ձեզ այդքան անառակ են դաստիարակել…

Արարատ Ասրյան

Ազատամարտի եղբայրության համակարգող




Լրահոս