Նոյեմբերի 1-ին Կրասնոյարսկ-Երևան չվերթի ինքնաթիռում քաղաքացի է հանկարծամահ եղել։ Ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում օդանավի մեջ քաղաքացի է մահացել, ինչի կապակցությամբ կազմված փաստաթղթերն ուղարկվել են «Զվարթնոց» օպերատիվ կենտրոնի քննչական բաժին.
Քննչական կոմիտեից էլ հայտնեցին, որ մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։























































































