Թուրինի «Յուվենտուս»-ի ղեկավարությունը պատրաստել է պահեստային տարբերակներ և կօգտագործի դրանք, եթե ակումբի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն որոշի լքել ակումբը 3 անգամ չեմպիոն դառնալուց հետո: Ինչպես հայտնում է իսպանական մամուլը, Կոնտեի հանդիպումը «Յուվենտուս»-ի նախագահ Անդրեա Աներլիի հետ պետք է կայանա այս ուրբաթ:
Ընդգծվում է, որ Կոնտեի հեռանալուց հետո գլխավոր մարզիչ կարող է դառնալ Ռոբերտո Մանչինին, ով այժմ գլխավորում է «Գալաթասարայը»: Բացի այդ՝ այս ցուցակում տեղ է գտել նաև «Զենիթ»-ի նախկին մարզիչ Լուչիանո Սպալլետին: