Armenian text to speach

Երևանում «Nissan»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ նոյեմբերի 19-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13:50-ի սահմաններում «Nissan» մակնիշի ավտոմեքենան «Սեբաստիա» փողոցում՝ դեպի «Եռաբլուր» զինվորական պանթեոն տանող ճանապարհին, վրաերթի է ենթարկել կին հետիոտնի։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել տուժածին, ապա տեղափոխել Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի և տուժածի ինքնությունը։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։




Մամուլի Տեսություն

Լրահոս