ԷՊՈՍԱԳԵՏԻ ԳՈՐԾՆ ԷԼ ԱԱԾ-Ն Է ՍԱՐՔԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով քննության ընթացքում 14 տարվա ազատազրկման դատապարտված Խաչատուր Պողոսյանն ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով. «Ինձ ձերբակալելու ժամանակ կնոջս բերել են ԱԱԾ եւ վախեցրել՝ ասելով, որ եթե չասի իրենց ուզածը, գործ կհարուցեն այն մասին, թե իբր ինքն իմացել է հանցագործության մասին, սակայն տեղյակ չի պահել»: «Ժողովուրդ»-ը զրուցեց Խաչատուրի կնոջ՝ Նոնա Հակոբյանի հետ՝ պարզելու, թե ով եւ ինչ է իրեն ասել ԱԱԾ-ում: Նոնան պատմեց, որ ինքը եղել է ՀՀ ԱԱԾ Սահմանադրական կարգի պահպանման եւ ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ Հրանտ Եպիսկոպոսյանի եւ ԱԱԾ քննչական վարչության պետ Մնացական Մարուքյանի մոտ. «Գեներալ Եպիսկոպոսյանն ինձ անձամբ ասաց, թե քո ամուսինն ասաց այն, ինչ պետք է ասեր, հիմա կբարձրանաս վերեւ, մի երկու բան կգրես ու կգնաս տուն»:




Լրահոս