Sports.ru-ն ներկայացրել է այն ֆուտբոլիստներին, ովքեր ամռանը տրանսֆերային պատուհանի ժամանակ կլքեն ակումբը, իսկ նրանց տրանսֆերն էլ գնահատվում է բարձր:
Պոլ Պոգբան աստիճանաբար դարձավ «Յուվենտուս»-ի հիմնական խաղացողներից մեկը, իսկ նրա գործակալն էլ կարող է ցանկացած պահի վաճառել վերջինիս տրանսֆերը:
ՊՍԺ-ն կարող է ազատվել Էդինսոն Կավանիից, քանի որ ցանկանում է վերջինիս փոխարեն ձեռք բերել այլ նոր ֆուտբոլիստների:
Տոնի Կրոսսը, համեմատած «Բավարիա»-ի մյուս կիսապաշտպանների հետ, ցածր է վարձատրվում: Նա չի շտապում երկարաձգել պայմանագիրն իր ակումբի հետ և հետաքրքրություն է ներկայացնում «Մանչեստեր Յունայթեդի» համար:
Այսպիսի լավ մրցաշրջանից հետո Դիեգո Կոստային ակումբները պետք է խլեին միմյանցից, սակայն այս պահին հետաքրքրություն է ցուցաբերում միայն «Չելսի»-ն:
«Նապոլի»-ի առաջատար Մարեկ Համշիկը զարմանալիորեն ետ քաշվեց լավագույն տեղերից ակումբում: Հավանական է նրա տեղափոխումն այլ ակումբ:
Դավիդ Լուիսը սկսել է ավելի հաճախ դուրս գալ խացադաշտ «Չելսի»-ի կազմում, սակայն նա կլինի առաջիններից, ով կլքի ակումբն այս ամռանը:
Խավի Մարտինեսը գնահատվում է 40 մլն, և այս ամառ նա կարող է հայտնվել այլ ակումբում:
Սեսկ Ֆաբրեգասի վերադարձը հարազատ ակումբ այնքան էլ երկար չտևեց: Այժմ նրան կրկին սպասում են Անգլիայում: