Գավառում անհայտ խոտաբույսից երեխաներ են թունավորվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հիվանդանոցից մայիսի 11-ին` ժամը 20.10-ին, ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր թունավորում անհայտ էթիոլոգիա» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 2005 թ. ծնված Հովիկ Հ.-ն, 2007 թ. ծնված Սարգիս Հ.-ն և 2006 թ. ծնված Վահե Բ.-ն: Այս մասին հայտնում են ՀՀ  ոստիկանության մամուլի ծառայությունից։

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 19.30-ի սահմաններում, երեխաները Հայրավանք գյուղի հանդամասում կերել են անհայտ խոտաբույս: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն:




Լրահոս