Երբ լսում եմ Ձյուբայի խոսքերը, ցանկանում եմ լաց լինել. Կարպին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայի «Սպարտակի» նախկին գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը պատասխանել է «Ռոստով»-ի հարձակվող Արտյոմ Ձյուբայի խոսքերին:

«Ի՞նչ այստեղ մեկնաբանեմ: Երբ ես լսում կամ կարդում եմ Ձյուբայի խոսքերը, ցանկանում եմ լաց լինել: Ես նրան անկեղծորեն խղճում եմ»,-նշել է նա:

Հիշեցնենք, որ հարձակվողը մի շարք մեղադրանքներ էր ուղղել Կարպինին: Մասնավորապես նա նշել էր, որ Կարպինն իրեն սպառնացել է հետևյալ խոսքերով.

«Երկարաձգիր պայմանագրիդ ժամկետը, այլապես ես քեզ կոչնչացնեմ: Դու հրաժեշտ կտաս ֆուտբոլին: Ես քեզ «կթաղեմ», ու դու երբեք և ոչ մի տեղ չես բարձրանա:  Սա իմ խոսքն է՝ դու որպես ֆուտբոլիստ վերջացել ես»:




Լրահոս