Կանադայի իշխանությունները հայտարարել են Ռուսաստանի հանդեպ նոր պատժամիջոցների մասին՝ Ուկրաինայում ճգնաժամի շարունակման պատճառով. հաղորդում է BBC-ն:
Ավելի վաղ հավելյալ պատժամիջոցների մասին հայտարարել էր Եվրամիությունը: Ինչպես ասվում է Կանադայի վարչապետ Սթիվեն Հարպերի հայտարարությունում, խոսքը վերաբերում է 6 ուկրաինացու և 6 ռուսաստանցու համար տնտեսական պատժամիջոցներին և երկիր մուտք գործելու արգելքին:
«Իրադրությունն Ուկրաինայում միջազգային խաղաղության և անվտանգության լուրջ խախտում է: Պուտինի ագրեսիան անպատասխան չի մնա», – ասված է հայտարարությունում:
Նշվում է նաև, որ պատժամիջոցներ են սահմանվել այն անձանց նկատմամբ, ովքեր «քաղաքական պատասխանատվութուն են կրում» Ուկրաինայի ճգնաժամի համար: Ի թիվ այլոց, նոր ցանկի մեջ են հայտնվել ռուսատանյան գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը, Ուկրաինայի արևելքում անջատողականների առաջնորդներից մեկը՝ Իգոր Ստրելկովը, ինչպես նաև՝ Պետդումային նախագահի տեղակալներ Սերգեյ Նեվերովը և Լյուդմիլա Շվեցովան: