Մայիսի 6-ից 8-ը ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության Գառնիի երկրաֆիզիկական դիտարանում ՍՊԾ-ի և ԱՄՆ Ալբուքերքի սեյսմոլոգիական լաբորատորիայից ժամանած մասնագետները իրականացրել եմ համատեղ աշխատանքներ` դիտարանում տեղակայված «IRIS-Գառնի» սեյսմիկ կայանի աշխատանքը տեխնիկապես բարելավելու ուղղությամբ:
Ամերիկացի գործընկերներն այցի ծրագիրը կատարելուց հետո տեղում ծանոթացան «Գառնի» գիտական կենտրոնում կատարված վերակառուցման մեծածավալ աշխատանքներին, տարածքային և տեխնիկական նոր հնարավորություններին՝ բարձր գնահատական տալով տեսածին: