​Գևորգ Սաֆարյանը գտնվում է հիվանդանոցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Գևորգ Սաֆարյանը գտնվում է Երևանի երկրորդ հիվանդանոցում (Մարգարյան հիվանդանոցի հարևանությամբ), և այս պահին նրան բուժօգնություն են ցույց տալիս:

Ոստիկանների կիրառած բռնության հետևանքով Գևորգի մարմնի տարբեր մասերում կան վնասվածքներ, իսկ ծունկը լրջորեն վնասված է:​

Հարգանքներով`

Նախախորհրդարան:

Հիշեցնենք, որ Ոստիկանությունը Մաշտոցի պուրակից մի շարք քաղաքացիների բերման էր ենթարկել՝ պուրակը Միսք Մանուշյանի անվամբ անվանակոչելու դեմ կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ:




Լրահոս