![](https://armlur.am/wp-content/uploads/2012/01/19//16525.jpg)
Հսկայական խոզը, որը փոխադրման ժամանակ ընկել էր ֆուրգոնից, ճապոնական ավոտամայրուղում առաջացրել է 10 կմ-անոց խցանում,-հայտնում է РИА Новости-ն: Խոզին բռելու համար պահանջվել է ութ ոստիկանական ավտոմեքենա: 20 րոպե անց կարողացել են բռնել 300 կգ-անոց իրավախախտին: Հետագայում պարզվել է, որ տեղափոխելու ժամանակ բեռնատարից փախել են երկու խոզ: Երկրորդ կենդանուն ողջ-առողջ հայտնաբերել են հարեւան վճարովի ճանապարհին: