Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ Արմեն Ղուլարյանը ազատվեց Տավուշի մարզպետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:
Ինչպես կառավարության այսօրվա նիստում նշեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Ա. Ղուլարյանն անցնելու է այլ աշխատանքի:
Նշենք, որ Արմեն Ղուլարյանը 1999 թ-ից Տավուշի մարզպետն էր: