«Գլաս Ուորլդ Քամփնի» ընկերությունն ժամանակավորապես ազատվեց ԱԱՀ-ի վճարումից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ «Գլաս Ուորլդ Քամփնի» փակ բաժնետիրական ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում  որոշվեց  այս տարվա հունիսի 1-ից մինչև  օգոստոսի 31-ը ներառյալ ներմուծվող 200 միլիոն դրամը գերազանցող արժեքով ապրանքների`  մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգել մինչև 2017 թվականի հունիսի 1-ը:

Ներդրումային ծրագրի շրջանակներում «Գլաս Ուորլդ Քամփնի» ՓԲ ընկերությունը նախատեսում է իրականացնել վերարտադրման վառարանի վերակառուցում, որի համար  ներդրումները կկազմեն շուրջ 1.71 մլրդ ՀՀ դրամ: Նշված ներդրումների շնորհիվ ընկերությունը կներմուծի արդի սարքավորումներ:

Վերոնշյալ գործունեության կազմակերպման համար ներմուծվող ապրանքների մասով ակնկալվում է ԱԱՀ-ի գումարների երեք տարի ժամկետով հետաձգում:

 

 




Լրահոս