WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը Հայաստանում Թայսոն անունով ճագար ունի` ի պատիվ պրոֆեսիոնալ բռնքամարտիկ, աշխարհի բազմակի չեմպիոն Մայք Թայսոնի: Բռնցքամարտիկն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց, որ նույն անունով նա Գերմանիայում շուն ունի:
Լրագողների այն հարցին, թե ինչու՞ իր չեմպիոնական գոտին Ռոբերտ Շտիգլիցի հետ հաղթական մենամարտից հետո գլխավերևում բռնեց Գարիկ Պապոյանը, Արթուր Աբրահամը պարզաբանեց, որ ինքը շատ է սիրում «Վիտամին» ակումբը, և իր համար հաճելի էր հայրենակցի հետ կանգնել այնտեղ:
Խոսելով օրերս կայացած «Եվրատեսիլ» մրցանակաբաշխության մասին` բռնցքամարտիկը հայտնեց, որ ինքը չի ցանկանում մեկնաբանել Ավստրիայի ներկայացուցիչ Կոնչիտա Վյուրստի հաղթանակը և նշեց, որ նրան շատ է դուր եկել Հայաստանը ներկայացնող Արամ MP3-ի ելույթը:
Ավելի մանրամասն` տեսանյութում: