Իր զրուցասիրությամբ հայտնի Ջեյմս Թոնին խոսում է ապագայի մասին և երազում պրոֆեսիոնալ ռինգում 100 մարտ անցկացնել: Այսօր «Անջատիչի» ակտիվում 90 մարտ կա:
«Իմ նպատակն է` պրոֆեսիոնալ Ռինգում 100 մարտ անցկացնել: Ես ուզում եմ, որ ինձ հիշեն իբրև լեգենդ, որն իր մեծությամբ հասանելի է Արչի Մուրին կամ Էզզարդ Չարլզին:
Մոտ ժամանակներս ես ուզում եմ նաև աշխարհի բացարձակ չեմպիոն դառնալ: Դա այն գլխավոր պատճառն է, որի համար ես մինչ այժմ այդ գործի մեջ եմ», – հայտարարել է Թոնին:
isport.ua-ն հիշեցնում է, որ իր վերջին մարտը Ջեյմսն անցկացրել է Ջեյսոն Հավերնի դեմ: Այդ մարտը «Լույսը հանգցրուն» տանուլ է տվել: