Թերթի տեղեկություններով Վահան Բաբայանը ցանկություն ունի ընդգրկվել ԲՀԿ համամասանական ցուցակում: Վերջերս նա ջանք չի խնայում հանրությանը երևալու համար. հարցազրույցներ է տալիս, նույնիսկ ԱԺ է գնում: Երեկ թերթի թղթակցի հետ զրույցում նա չի հերքել պատգամավոր դառնալու և ԲՀԿ համամասնական ցուցակ ընդգրկվելու իր մտադրության մասին: Նրա խոսքով՝ ինքն ակտիվ աշխատում է, իսկ նման հարցերը որոշվում են կուսակցության քաղխորհրդի նիստում: Ի դեպ՝ նա տեղեկացրել է, որ ինքը ԲՀԿ քաղխորհրդի անդամ է և Երևանի կենտրոնում ԲՀԿ-ի “”Կենտրոն-1″” տարածքային կառույցի ղեկավարը: “”168 ժամը”” հիշեցնում է, որ բավականին երիտասարդ այս գործիչն արդեն հասցրել է մի քանի կուսակցություն փոխել: Մոտ մեկ տարի առաջ Բաբայանն իր Հայաստանի երիտասարդական կուսակցությունը լուծարեց և միացավ ԲՀԿ-ին, իսկ մինչ այդ նա իր ՀԵԿ-ը լուծարել և միավորվել էր ՄԻԱԿ-ին: Շատ ավելի վաղ՝ Վ. Բաբայանը ընդդիմադիր «Հանրապետություն» կուսակցությունից էր:
168 ժամ. Վահան Բաբայանը ցանկանում է ընդգրկվել ԲՀԿ-ի համամասնական ցուցակում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ