Ժառանգությունը չի կողմնորոշվել՝ դե՞մ է կառավարության ծրագրին, թե կողմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շատ կարևոր է, որ կառավարության ծրագրի քվեարկության ժամանակ չորս քաղաքական ուժերը միասնական դիրքորոշում ունենան: Անդրադառնալով կառավարության ծրագրին` այս մասին armlur.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

«Պարզ է, որ կողմ չենք քվեարկելու: Անձամբ մեր մոտեցումը միանշանակ դեմ է», – նշեց նա:

Հակոբյանը նշեց, որ ծրագիրն ըստ էության հավակնոտ չէ, իսկ այս համակարգը հակահամակարգ է ցանկացած լավ ծրագրի համար:

«Այս համակարգը քաղաքականապես չի կարող ապահովել եղած ռեսուրսների ամբողջական օգտագործումը, ինչը և թերահավատություն է առաջացնում այս ծրագրի հանդեպ», – ընդգծեց նա, հավելելով, որ այս նույն կարծիքին է եղել նաև Տիգրան Սարգսյանի կառավարության ծրագրի ժամանակ:

Համեմատություն անցկացնելով Տիգրան Սարգսյանի և Հովիկ Աբրահամյանի ներկայացրած ծրագրերի միջև, նա նշեց, որ թվերի առումով այս ծրագիրն ավելի իրատեսական է, սակայն այն ընդհանուր առումով ոչինչ չի փոխում, քանի որ համակարգը ռեալ հնարավորություններ չի ընձեռում:




Լրահոս