Տ․ Սարգսյանը կմասնակցի Աստանայի տնտեսական ամենամյա համաժողովին․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը Աստանայի տնտեսական ամենամյա համաժողովին մասնակցելու հրավեր է ստացել, որը տեղի կունենա մայիսի 22-ին: «Ժողովուրդ»-ի ունեցած տեղեկությունների համաձայն՝ համաժողովի շրջանակներում կազմակերպվող սեմինարներից մեկին՝ Համաշխարհային հակաճգնաժամային սեմինարին, Տիգրան Սարգսյանը հանդես է գալու որպես համազեկուցող: Տեղեկացնենք, որ Տիգրան Սարգսյանի հետ նույն սեմինարին զեկույցներով հանդես են գալու Իտալիայի նախկին վարչապետ Ռոմանո Պրոդին, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեերը, Պորտուգալիայի, Բուլղարիայի եւ այլ պետությունների նախկին եւ ներկայիս առաջնորդներ, համաշխարհային լրատվամիջոցների ղեկավարներ, ինչպես նաեւ Նոբելյան մրցանակի դափնեկիրներ: Փաստորեն, ՀՀ նախկին վարչապետը պատվավոր տեղ է զբաղեցնում համաշխարհային պրակտիկայում ձեւավորված «նախկին վարչապետերի ու նախագահների» ինստիտուտում»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:        


 




Լրահոս