Մարզահամերգային համալիրի աճուրդին պետք է ըմբռնումով վերաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն այսօր «Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանից հետաքրքրվեց` ինչպե՞ս  է նա վերաբերվում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի  աճուրդի հանվելուն:

Արտաշես Գեղամյանի կարծիքով պետք է ըմբռնումով մոտենալ, քանի որ խոսքը պետական կառույցի մասին է: «Ինչ խոսք, առաջնորդվում են պետական շահի գերակայությամբ»,- եզրափակեց Գեղամյանը:

Հիշեցնենք, որ  Մարզահամերգային համալիրը 5 միլիոն 700 հազար դոլարով ԲԱՄՕ ընկերությանը մասնավորեցվել է 2005 թվականի օգոստոսին: ՀՀ կառավարության 2009-ի հոկտեմբերի 26-ի որոշման համաձայն` 2005թ. սեպտեմբերից մինչև 2008թ. սեպտեմբերը ԲԱՄՕ-ն Համալիրում ներդրել է 4 միլիարդ 275 միլիոն դրամ, որն այն ժամանակվա փոխարժեքով կազմել է մոտ 14 միլիոն դոլար: 

Տեղեկացնենք  նաև, որ նախորդ տարի  հունիսի 12-ին, դանակահարության հետևանքով մահացած հայտնի «ԲԱՄՕ» ընկերության սեփականատեր եղբայրներից Հովիկ Մուրադյանի սպանության գործով առայժմ  ձերբակալված չկա: 

Սոնա Դավթյան




Լրահոս