Գորիսի քաղաքապետի թեկնածու Տիգրան Կարապետյանը ինքնաբացարկ է ներկայացրել: Տեղկեկությունը armlur.am-ի հետ զրույցում հաստատեց թիվ 37 ընտրատարածքի ընտրական հանձնաժողովի նախագահ Արմեն Ստեփանյանը:
Ավելի վաղ ինքնաբացարկ էր ներկայացրել Արա Բուդաղյանը:
Ընտրապայքարում մնում են երկու թեկնածուներ՝ ՀՀԿ-ի կողմից առաջադրված Վաչագան Ադունցը և անկուսակցական Հրայր Յոլյանը:
Հիշեցնենք, որ ընտրությունները կկայանան հունիսի 8-ին: