Այսօր Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին ուղղված հարցերը հիմնականում վերաբերում էին նրա ունեցվածքին և բիզնեսին: Վերջինս նշեց, որ այդ խնդիրներով զբաղվում է էթիկայի հանձնաժողովը և լրագրողները լայն հնարավորություն ունեն՝ ճշտել իր բիզնեսների մասին ողջ ճշմարտությունը:
Անդրադառնալով Ֆինանսների նախարարության մեջ հարկային ու մաքսային կառույցների միավորմանը, նա նշեց. «Աշխարհում օպտիմալացման ծրագրերը կիրառվում են, և այդ սուպերնախարար բառից շատ չեմ անհանգստանում, սուպերնախարար նշանակում է նաև սուպերպատասխանատվություն»:
Նա նշեց, որ Ֆինանսների նախարարությունում միավորումները կատարվել են ավելի արդյունավետ աշխատանքի նպատակով:
Խոսելով ստվերի դեմ պայքարի մասին նա նշեց. «Փորձելու ենք, հետևողականորեն անելու ենք ամեն ինչ, որ գործարար միջավայրը բարելավվի: Այ որ լրագրողները ոչ նպատակային հոդվածներ են գրում, դա մեր կյանքը բարդացնում է: Այ որ խոսում եք իմ բիզնեսների մասին, Հայաստանը փոքր երկիր է, բոլորը բոլորի մասին ամեն ինչ գիտեն, խորհուրդ եմ տալիս չխոչընդոտել, չխանգարել, և դուք կհամոզվեք, թե ինչ լավ գործեր ունենք արած», – հայտարարեց նա:
Armlur.am-ի տեսանյութը` քիչ ուշ: