«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսմամբ` Հայաստանի իշխանությունները ոչ միայն չեն կարողանա ապահովել նոր կառավարության ծրագրով նախատեսված առնվազն 5 տոկոս տնտեսական աճը, այլեւ տնտեսությունն ավելի քիչ կաճի, քան այս ապրիլին կանխատեսել է հիմնադրամը՝ 4.3 տոկոս: «Ազատության» հետ զրույցում ՀՀ-ում ԱՄՀ-ի ներկայացուցիչ Տերեսա Դաբան այս կանխատեսումը հիմնավորել է նաեւ Ռուսաստան-Ուկրաինա հակամարտությամբ: «Այժմ ԱՄՀ-ի գնահատականն այն է, որ այս տարի Ռուսաստանում տնտեսական աճը կլինի 0 տոկոս, այսինքն՝ աճ չի լինի։ Եվ սա իր ազդեցությունը կունենա նաեւ Հայաստանի տնտեսության վրա»: Այսպիսով, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը եւ նրան տնտեսության փրկության գործառույթը վստահած Սերժ Սարգսյանը հերթական անգամ ձախողում կունենան: Մեզ մնում է սպասել, թե ինչպես դա կանդրադառնա յուրաքանչյուրիս վրա»:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: